Էդեն Ազար. «Ռեալում» խաղալը իմ մանկության երազանքն է
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ կարող է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ:
«Եթե նրանք առաջարկ անեն, ես դա կքննարկեմ նրանց հետ: Ես պատրաստ եմ:
Չեմ ցանկանում ասել՝ «այո, ես երկարաձգել եմ պայմանագիրը», մանավանդ, եթե արդյունքում ես չերկարաձգեմ:
Երբեմն արթնանում եմ այն մտքով, որ ցանկանում եմ հեռանալ: Երբեմն էլ՝ որ ցանկանում եմ մնալ: Դա բարդ որոշում է: Արդեն 27 տարեկան եմ, հունվարին 28 կլինեմ: Խոսքն իմ ապագայի մասին է:
«Ռեալը» աշխարհի լավագույն ակումբն է: Չեմ ցանկանում կեղծել, նրա կազմում խաղալը իմ մանկության երազանքն է եղել: Չեմ ցանկանում այդ մասին ամեն օր խոսել: Տեսնենք, թե ինչ կլինի», ասել է Ազարը: