211652_close_icon
views-count110362 դիտում article-date 19:14 08-10-2018

Արտակարգ դեպք Երևանում. հրկիզել են տուրիստական ընկերության 40 հազար դոլարանոց Mercedes ավտոբուսը. քաղաքացիները վստահ են՝ Ոստիկանությունը կապացուցի, որ չբացահայտվող հանցագործություններ չկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 04:00-ից 04:50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հրկիզել է Սեբաստիա 123 հասցեի դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes 403 մակնիշի ՏZ 875 ZZ համարանիշի 46 նստատեղանոց մարդատար ավտոբուսը: Ճիվաղը նախօրոք պլանավորած է եղել, ով իր հետ բերել է տարայով վառելիք, այնուհետև հատուկ թելի մի ծայրը ամրացրել է վառելիքով լի տարայի մեջ, մեկն էլ՝ ավտոբուսից մոտ 20 մետր հեռավորության վրա կապել է սյանը, այնուհետև վառել ժողովրդի լեզվով ասած ֆիտիլը: Կրակը կայծակնային արագությամբ տարածվել է ավտոբուսով մեկ և հրշեջ-փրկարարներն անգամ չեն կարողացել մարել այն ու ավտոբուսը վերածվել է մոխրակույտի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ավտոբուսի սեփականատեր, «Նառա տուր» ԱՁՋ-ի տնօերն Նարինե Նորիկյանը ասում է. «Ճիշտն ասած, զայրացած եմ, որ նման դեպք է տեղի ունեցել: Զարմացել եմ նաև, որ այն ինձ հետ է պատահել: Ոչ մի թշնամիներ չունեմ և չեմ ունեցել: Երկար տարիներ զբաղվել եմ տուրիստական գործունեությամբ, հիմնականում՝ Երևան-Ստամբուլ ուղղությամբ: Տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, սակայն չգիտես ինչու, մինչև այս պահը տարածքի ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել: Հուսով ենք, որ գոնե կհայտնաբերեն այդ արկածախնդրին, ով պատասխան կտա, թե ինչի համար է հրկիզել ավտոբուսը, որի պատճառով ես կրել եմ մոտ 40 հազար ԱՄՆ դոլարի վնաս»: Ավտոբուսի հրկիզման վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր նշված ընկերության միջոցով են Երևանից Ստամբուլ մի քանի անգամ մեկնել, տեսախցիկի առաջ հրաժարվելով խոսել, ասում էին. «21-րդ դարում, երբ ողջ աշխարհը բազմաթիվ հանցարծություններ բացահայտում է տեսախցիկների միջոցով, չգիտես ինչու, Մալաթիայի ոստիկանությունը դեռ տեղում դոփում է: Մարդ մի հատ հավ է գողանում, օրերի ընթացքում հայտնաբերում են ու ի լոււր աշխարհի ցույց տալիս: Ժամանակին ոստիկանության բազմաթիվ պետեր ասում էին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, կան վատ աշխատողներ: Հուսով ենք, որ ՀՀ ոստիկանությոն պետ Վալերիյ Օսիպյանը իր հսկողության տակ կվերցնի այս գործը ու տարածքի ոստիկաները կապացուցեն, որ ցանկացած հանցագործություն իրենք կարող են բացահայտել: Հակառակ դեպքում, չի լինի երաշքիք, որ հրկիզողը ոգևորված անպատժելիությունից հերթական չարագործությունը չի անի»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարներերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր