1831 դիտում
16:07 08-10-2018
Սերգեյ Խաչատրյանը հանդիպել է ՌԴ առողջապահական պետական հաստատության պալիատիվ օգնության մոսկովյան բազմապրոֆիլ կենտրոնի տնօրենին
Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության առողջապահական պետական բյուջետային հաստատության առողջապահական դեպարտամենտի պալիատիվ օգնության մոսկովյան բազմապրոֆիլ կենտրոնի տնօրեն Աննա Ֆեդերմեսսերին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վերջինս ներկայացրել է պալիատիվ խնամքի տրամադրման, դրա որակի բարելավման և այս ուղղությամբ իրենց ծառայությունների ընդլայնմանն ուղղված քայլերը, մանրամասնել, թե ինչպես աստիճանաբար պալիատիվ ծառայությունները սկսեցին պետական միջոցներով տրամադրվել:
Սերգեյ Խաչատրյանը հետաքրքրվել է ՌԴ-ում պալիատիվ խնամքի ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխություններով ու շեշտել, որ Հայաստանը ևս վերջին տարիներին, հիմնվելով միջազգային փորձի վրա, բարելավել է օրենսդրական դաշտն ու վերապատրաստել մասնագետների թիմին, սակայն մեր երկիրը դեռ ունի այս առումով ֆինանսական խնդիրներ և մտածողության փոփոխության անհրաժեշտություն:
Կողմերը քննարկել են պալիատիվ ծառայությունները տանը` հարազատների ներգրավմամբ կազմակերպելուն, հոսպիսների` պալիատիվ օգնության կենտրոնների ստեղծմանը, սիմպտոմատիկ բուժման մոտեցումներին, ցավազրկողների ու թմրամիջոցների նշանակմանն ու բաց թողնմանն առնչվող հարցեր: Հայաստանում թմրամիջոցների դուրս գրման կարգը դյուրացվել է, սակայն գործընթացը դեռ սահուն չէ: Բացի այդ` պետական ֆինանսավորման սղության պայմաններում Հայաստանը կարիք ունի նաև բարեգործական հիմնադրամների աջակցության:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում առավել հանգամանորեն քննարկել այս առումով ունեցած փորձն ու փոխանակվել դրանով:
Նմանատիպ նյութեր
789 դիտում
16:41 17-11-2015
Հայաստանում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման բարելավումը` ուշադրության կենտրոնում է
1661 դիտում
15:00 22-12-2016
Հայաստանում օրական շուրջ 3000 հիվանդ ունենում է պալիատիվ բժշկական օգնության ծառայությունների կարիք
Այս բաժնից
601 դիտում
10:43 05-10-2024
Սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսուցչի միջազգային օրվա առթիվ. Ավինյան