Տնային խնամքի բազմապրոֆիլ ծառայությունները մատուցվում են ցանկացած վայրում, ժամի և տևողության. Unicare. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անկախ նրանից, թե Ձեր սիրելին որտեղ խնամքի կարիք ունի՝ տանը, հիվանդանոցում, կամ այլուր, մեր խնամքի բազմապրոֆիլ ծառայությունները մատուցվում են ցանկացած վայրում, ժամի և տևողության:
Տնային խնամքի մեր ծառայությունները ներառում են բազմաթիվ մասնագիտացված օժանդակող ծառայություններ, որոնք թույլ կտան Ձեր հարազատին ապրել ապահով, խնամված և հոգատար միջավայրում:
Մեր տնային խնամքի ծառայություններից առավելապես կարող են օգտվել հետվիրահատական խնամքի կարիք ունեցողները, ծերերը ովքեր օգնության կարիք ունեն ինքնուրույն ապրելու, ինպես նաև նրանք ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ և մշտապես կաիք ունեն խնամքի:
Տանային խնամքի մեր ծառայությունները ներառում են՝
1. Անհատական խնամք, ինչպիսիք են՝ լողացնելը կամ հագնվելու օգնությունը և այլն:
2. Կենցաղային գործերով օգնություն, ինչպիսիք են՝ լվացք, արդուկ, առօրյա առևտուր և այլ ընդհանուր կենցաղային գործերը:
3. Խոհարարական ծառայություն՝ կերակուրների պատրաստում և մատուցում Ձեզ անհրաժեշտ կամ ցանկալի սննդակարգով:
4. Դեղորայքի ընդունման օգնություն՝ գրաֆիկի հետևողականություն, ցուցված մատուցում, վիրակապի թարմեցում և այլն: