211652_close_icon
views-count93649 դիտում article-date 21:35 06-10-2018

Կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի խնամի ներկայացած երիտասարդը «դեբոշ» է սարքել Արարատի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Կեսօրին՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի, ժողովրդին հայտնի «Քյարքիի» ոլորաններում, հանդիպակած կայանված է եղել Opel մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայի դիմապակին և ետևի դիմակապակին կոտրված էին, դռների վրա կային ոտքի հարվածի հետքեր, կոտրված էր նաև ավտոմեքենայի առջևի «շիթը»: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Ժամեր առաջ նշված վայրում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ Opel-ի վարորդը, ով երիտասարդ տղա էր, այնտեղ հավաքված մարդկանց մոտ իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, բարձրաձայն հայհոյանքներ է տվել հասարակության ներկայությամբ, ու մարդիկ, երբ փորձել են այդ սանձարձակ ճիվաղին կարգի հրավիրել, նա սկսել է հոխորտալ ու սպառնալ, որ ինքը կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խնամին է ու սկսել է ավելի լկտի և անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ: Ու մի քանի քաղաքացի տեսնելով, որ նա բանավոր չի հասկանում և շարունակում է լկտի պահվածք ցուցաբերել, ստիպված մի քանի մուշտի են տվել, ու «առյուծ կտրող» տղեն րոպեների ընթացքում դարձել է «կուռկուռի» ձագ: Երբ նրան մի քանի թաթալոշ տված երիտասարդները հեռացան, այդ երիտասարդը, հավանաբար զայրույթից սկսեց վնասել Opel-ը: Կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի խնամի ներկայացած երիտասարդի համար արդեն կանչով ժամանեցին նրա մտերիմները, ովքեր ասում էին, թե ավտոմեքենան շուտ տանենք Եղեգնաձոր, քանի ոստիկանները չեն եկել»: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը վստահ է, որ ոստիկանությունը, մասնավորապես՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները կհայտնաբերեն կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի խնամի ներկայացած լկտի երիտասարդին ու օրենքի շրջանակներում կհասկացնեն, որ անցել են ծանոթ-բարեկամ-խնամի ժամանակները: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր