2025 դիտում
19:31 03-07-2014
27-ամյա երիտասարդը «դեբոշ» է սարքել «Աուրա» գիշերային ակումբում և սեռական բնույթի հայհոյանքներ տվել տնօրենին
27-ամյա Կարեն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող «Աուրա» գիշերային ակումբում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել նշված ակումբի տնօրեն Լիլիթ Խաչատրյանի հետ, որի ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Լ. Խաչատրյանի հասցեին:
Նշված վիճաբանության ձայներից տնից դուրս է եկել ակումբի հարևանությամբ բնակվող Մարիետա Սարիբեկյանը և Կ. Կարապետյանից պահանջել, որպեսզի վերջինս դադարեցնի հայհոյանքներ տալը, սակայն Կ. Կարապետյանը, չընդունելով դիտողությունը, վիճաբանել և կռվի մեջ է մտել Մ. Սարիբեկյանի հետ ու դիտավորությամբ իր անձի առավելությունները ընդգծելու ցանկությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, մասնավորապես՝ գիշերային ժամին տևական ժամանակ փողոցում հավաքված անձանց ներկայությամբ բարձրաձայն Մ. Սարիբեկյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է տվել և 2 անգամ ոտքով դիտավորությամբ հարվածել է Սարիբեկյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Կարեն Կարապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 258 հոդ. 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
2924 դիտում
17:55 31-03-2014
39-ամյա տղամարդը «Մատրյոշկա» գիշերային ակումբում «դեբոշ» է սարքել
3029 դիտում
17:16 05-06-2014
3 ընկեր «դեբոշ» են սարքել «Լաս» գիշերային ակումբում և ծեծել ակումբի աշխատողներին
Այս բաժնից
667 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին