Վաղը` Բուենոս Այրեսում
Հոկտեմբերի 6-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղի կունենա օլիմպիական պատանեկան ամառային երրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակիցների շարքում կլինեն նաև Հայաստանի պատվիրակները:
Նրանք արդեն մրցավայրում են:
Օլիմպիական ավանում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Առանձին մարզաձևերի պատասխանատուները աշխատանքային հանդիպումներ են ունենում միջազգային համապատասխան մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Մարզիկներն իրենց մարզիչների ղեկավարությամբ անցկացնում են նախապատրաստական մարզումներ:
Բոլորի տրամադրությունը բարձր է և պատրաստ են մեկնարկի: Առաջինը ասպարեզ կելնեն /հոկտեմբերի 7-ին/ ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը /55կգ /, լողորդ Արթուր Բարսեղյանը և հրաձիգ Հայկ Բաբայանը:
Հիշեցնենք,որ մեր երկրի պատանի ութ օլիմպիականները կմրցեն յոթ մարզաձևերում: Հայաստան ը յոթ ժամով առաջ է Արգենտինայից: Ամսվա միջին ջերմաստիճանը +19 +22 աստիճան է: