211652_close_icon
views-count18325 դիտում article-date 02:12 05-10-2018

ՀՀ երեք նախագահները կապ չունեն ԲՀԿ-ի հետ ու չեն կարող ԲՀԿ-ի միջոցով գալ քաղաքական դաշտ․ Գ․ Ծառուկյան

ՀՀ երեք նախագահները ԲՀԿ-ի հետ կապ չունեն ու չեն կարող այդ կուսակցության միջոցով գալ քաղաքական դաշտ, ընտրությունների։ Այս մասին այսօր Կենտրոն TV-ի Ուրվագիծ հաղորդման ժամանակ ասաց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ ի պատասխան հարցին, թե դուք ստիպված եք եղել ԱԺ-ում կողմ քվեարկել, դուք չեք աջակցել հեղափոխությանը, հետևաբար ձեզ հետ հիմա քննարկելու, կոմպրոմիսի թեմա չկա, Գ. Ծառուկյանը արձագանքեց, որ առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը տեսել է, որ երբ Նիկոլ Փաշինյանը քայլելով հասավ Երևան, քիչ մարդիկ էին մասնակցում այդ հավաքին, իսկ հաջորդ օրն արդեն իսկ մարդկանց թիվն ավելացել է։ «Ես ասում եմ, որ հեղափոխությանը մեքենաներով ջրեր եմ ուղարկել, կարող է դա էլ են ասում, որ չի եղել»։ Բացի այդ Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ երբ Ելք խմբակցության պատգամավորներին բերման ենթարկեցին, ինքը կանգնեց նրանց կողքին, իսկ այդ ժամանակ ոչ ոքի մտքով, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի մոտքով չէր անցնում, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա։ Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ ինքը շատ սուր խոսակցություն է ունեցել Ս. Սարգսյանի հետ իր հայտարարությունից հետո, ինչի մասին ինքը տեղեկացրել է իր կուսակից ընկերներին։ «Ես ասել եմ նրան, որ ես ընդդիմադիր եմ, եթե ընդդիմադիր չլինեի, քո կողքին կլինեի, քո կոալիցիայի մեջ կլինեի»,-ընդգծել է Ծառուկյանը։ Նա նաև հավելեց, որ 3 հոգով հեղափոխություն չէին կարող անել։ «Ինքը մենակ 2 հոգով հեղափոխություն արե՞ց, չի կարող լինել այդպիսի բան։ Երբ Սերժ Սարգսյանը մեր հայտարարությունից հետո հրաժարական տվեց, այդ ժամանակ սառույցը կոտրվեց, արդեն հազարավոր ժողովուրդ դուրս եկավ»։ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց․ «Ոչ պաշտոն եմ ուզում, ոչ փող, ի՞նչ վատ բան եմ արել իմ ժողովրդին»:

Նմանատիպ նյութեր