211652_close_icon

Առաջին անգամ դաշտ նետվեց «Երևան և 9 մարզեր» եզրույթը. հզոր վարչապետը որոշել է, որ Սյունիքի բնակիչները ՀՀ մյուս մասի հետ կապ չունեն

views-count2842 դիտում article-date 20:35 28-07-2025
Գործարար Գևորգ Բարսեղյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման սքրինշոթը՝ կից գրելով.

«Իսկ մինչ այդ, առաջին անգամ դաշտ նետվեց «Երևան և 9 մարզեր» եզրույթը։

Հ.Գ.: Հետաքրքրության համար չափեցի. Սյունիքի ամենամոտ բնակավայրից (Գորհայք) մինչև Սևանա լճի մոտակա կետ (Մարտունի) 110 կմ է, իսկ Շիրակի մարզի ամենամոտ բնակավայրից (Ջաջուռ) մինչև Սևանա լճի մոտակա կետ (Ծովագյուղ)՝ 112 կմ։

Բայց հզոր վարչապետը արդեն չափումներ է կատարել ու որոշել, որ Սյունիքի բնակիչները Սևան չեն գնում ու առհասարակ ՀՀ մյուս մասի հետ կապ չունեն»։

 

Նմանատիպ նյութեր