Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց ԱԻ նախարար
ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց Արտակարգ իրավիճակների նախարար։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ֆելիքս Ցոլակյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»։
Նշենք, որ նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Հրաչյա Ռոստոմյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխություններին կողմ քվեարկած քաղաքական ուժերից՝ ՀՅԴ–ի եւ ԲՀԿ–ի նախարարներին Նիկոլ Փաշինյանը պաշտոններից ազատել էր հանրահավաքի ժամանակ՝ հրապարակավ ստորագրելով հրամանագրերը:
Ավելի ուշ ազատել էր նաեւ այս կուսակցությունների առաջադրած մարզպետներին։