ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց «Դիմակայուն» նախաձեռնող խմբի անդամների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց «Դիմակայուն» նախաձեռնող խմբի անդամների հետ:
Հանդիպման շրջանակում քննարկվեց դիմակայունության բնագավառում բնակչության տեղեկացվածության և կարողունակության մակարդակը բարձրացնելու նպատակով ՀԿ-ի հետ համագործակցությունը:
Նախաձեռնող խմբի անդամ, բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը ներկայացրեց առաքելության իմաստը, այն է՝ պատրաստել ուսուցողական բնույթի տեսահոլովակներ, բնակչության լայն շերտերին իրազեկել աղետների կանխարգելման հնարավոր տարբերակները՝ մասնակից դարձնելով ԱԻՆ մասնագետներին:
Արմինե Պետրոսյանն առաջարկեց կապող կամուրջ լինել ուսուցման կարիք ունեցող մարդկանց և ուսուցանող ԱԻՆ կառույցների միջև:
Նախարար Ցոլակյանը կարևորեց «Դիմակայուն» խմբի նախաձեռնությունը՝ խոստանալով ցուցաբերել գործուն աջակցություն, ներգրավել ԱԻՆ մասնագետներին:
Որպես ոլորտին վերաբերող նախաձեռնություն, նախարարը տեղեկացրեց որ Երևանի մի շարք դպրոցներում կփորձարկվի քաղպաշտպանության և բնակչության պաշտպանության պիլոտային ծրագիր, որը կիրականացնեն ԱԻՆ պատասխանատուները: