211652_close_icon
views-count6761 դիտում article-date 13:10 04-10-2018

Քննություն է տարվում՝ պարզելու այգում կատարված գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ բացահայտելու «Լունապարկի» այգում տեղի ունեցած գողությունը: 2018 թ. հուլիսի 21-ին երկու երիտասարդ աղջիկներից հաղորդում է ստացվել առ այն, որ «Լունապարկի» այգում՝ նստարանի վրայից, հափշտակել են իրենց պայուսակները՝ պատճառելով ընդհանուր 380.500 ՀՀ դրամի գույքային վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով , որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել են Երևան քաղաքի Խանջյան փողոցում գործող «Լունապարկի» այգում առկա անվտանգության՝ տեսանկարահանող սարքի տեսագրությունը, ենթարկվել զննության: Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հնարավոր ականատես վկաներին հայտնաբերելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում ՝ տեսանյութում պատկերված անձին, ով քննության տվյալներով, տվյալ ժամանակ գտնվել է դեպքի վայրում, հայտնաբերելու համար: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, դիմեն Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտե [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր