211652_close_icon
views-count3345 դիտում article-date 18:45 02-04-2016

Քննություն է տարվում՝ պարզելու 20-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1996թ. ծնված Ա.Գալստյանի մահվան դեպքի առթիվ։ 2016 թվականի մարտի 31-ին՝ ժամը 23:00-ին, «Աստղիկ» Բ/Կ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ ձախ ազդրի շրջանի հրազենային արնահոսող վնասվածքով բժշկական կենտրոն է ընդունվել Արթուր Նշանի Գալստյանը (ծնված 1996թվականին), ով գիտակցության չգալով՝ ժամը 23:55-ին մահացել է: Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9մմ տրամաչափի մեկ փամփուշտ և մեկ գնդակ: 01.04.2016թ. խուզարկություն է կատարվել միջադեպի ժամանակ Արթուր Գալստյանի վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայում, որը հաշվառված է եղել այլ անձի անվամբ։ Խուզարկությամբ՝ ավտոմեքենայի աջ նստատեղի տակից` սև գույնի կաշվե պայուսակի մեջից, հայտնաբերվել և առգրավվել է երկու ատրճանակ։ Ատրճանակներից մեկի փամփշտատուփի մեջ եղել է 9մմ տրամափափի 4 փամփուշտ, իսկ փամփշտանոցի մեջ՝ մեկ 9 մմ տրամաչափի փամփուշտ, իսկ 2-րդ ատրճանակի փամփշտատուփի մեջ հայտնաբերվել է 2 փամփուշտ։ Ավտոմեքենայի ձախ՝ վարորդի նստատեղի դիմացի ոտքերի տակ, հայտնաբերվել է 9մմ տրամաչափի փամփուշտի պարկուճ, ավտոմեքենայի ձախ կողմի դռան հատվածում՝ մեկ կրակոցի հետք: Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր, դատակենսաբանական և դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ: Պարզվել է դեպքի պահին Ա.Գալստյանի վարած ավտոմեքենայի ուղևորների ինքնությունը, ովքեր հարցաքննվել են։ Առգրավվել են նաև տարածքում առկա տեսախցիկների տեսագրությունները։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր