3197 դիտում
10:42 04-10-2018
Նյու Յորքի քաղաքապետը խոստացել է Թրամփից բռնագանձել բոլոր չվճարված հարկերը
Նյու Յորքի իշխանությունները կբռնագանձեն այն բոլոր փողերը, որոնք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր լրիվ չվճարել՝ խուսափելով հարկերից: Այդ մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է մեգապոլիսի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն, փոխանցում է Tass-ը։
«Նյու Յորքը կձգտի հասնել այն բոլոր փողերի հատուցմանը, որոնք Դոնալդ Թրամփը պարտք է քաղաքի բնակչությանը»,- նշել է քաղաքապետը։
Վերջինս նաև համարվում է Թրամփի վարչակազմի ամենամեծ քննադատներից մեկը: Նա համոզմունք է հայտնել, որ պետության ղեկավարի հասցեին հարկերի չվճարման մեղադրանքները, որոնք շարադրված են The New York Times թերթի հոդվածում, համապատասխանում են իրականությանը:
Ինչպես պնդել է հրատարակությունը, Դոնալդ Թրամփն անշարժ գույքի բնագավառում իր հոր կայսրությունից առնվազն 413 միլիոն դոլար է ստացել ԱՄՆ-ում հարկումից խույս տալու հարցում աջակցության համար: ԱՄՆ-ի նախագահի ծնողները, հրապարակման համաձայն, ընդհանուր առմամբ իրենց զավակներին են տվել ավելի քան 1 միլիարդ դոլար գումարի կանխիկ միջոցներ և անշարժ գույք: ԱՄՆ-ում սահմանված 55 տոկոս հարկադրույքի դեպքում հարկը պետք է կազմեր առնվազն 550 միլիոն դոլար, մինչդեռ Թրամփներն իրապես վճարել են 52,2 միլիոն դոլարի հարկ (շուրջ 5 տոկոս դրույքաչափով)։
Նմանատիպ նյութեր
4358 դիտում
12:05 20-01-2017
Նյու Յորքում Թրամփի դեմ բողոքի ցույցի են ելել հոլիվուդյան աստղերն ու Նյու Յորքի քաղաքապետը
Այս բաժնից
787 դիտում
22:32 24-01-2025
Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում
763 դիտում
21:55 24-01-2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
751 դիտում
21:30 24-01-2025
Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել