64350 դիտում
12:31 16-12-2022
Ավտովթար Վայոց Ձորի մարզում․ Վայքի զորամասի մոտ 42-ամյա վարորդը Niva-ով բախվել է ճամփեզրին կայանված KamAZ-ին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136․8 կմ հատվածում Վայոց Ձորի մարզի բնակիչ 42-ամյա Նվեր Ա․-ն իր վարած VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված KamAZ մակնիշի բեռնատարին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Niva-ի վարորդ Նվեր Ա․-ն վերջինիս ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչներ 23-ամյա Աշոտ Գ․-ն, 26-ամյա Ջիվան Բ․-ն և 34-ամյա Արտակ Ք․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայք» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հեթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են KamAZ-ի սեփականատիրոջ և այն վարած վարորդի ինքնությունը։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+