Շախմատի օլիմպիադա. Հայաստան-Հնդկաստան, Հայաստան-Իրան. ուղիղ
Բաթումիում մեկնարկում է Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է Հնդկաստանի թիմի հետ: Առաջին խաղատախտակում Արոնյանը սևերով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ:Այժմ մեր թիմը 13 միավորով զբաղեցնում է 3-9-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ը` 15 միավոր:
Կանանց Հայաստանի հավաքականը 8-րդ տուրում կխաղա Իրանի-ի հավաքականի հետ: Այժմ մեր կանայք 13 միավորով 3-7-րդ տեղում են:
Հայաստան-Հնդկաստան, Հայաստան-Իրան մրցամարտերի ուղիղ ընթացքը՝ այստեղ.