ԱԺ-ում հերթական նիստի մեկնարկի համար առայժմ քվորում չի ապահովվել. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովում չորրորդ նստաշրջանի հերթական նիստի մեկնարկի համար առայժմ քվորում չի ապահովվել: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց պատգամավորներին մի փոքր սպասել:
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, կայանալու է ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագծի քվեարկությունը: Նախագիծն առաջարկել է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը, համաձայն օրակարգի, ևս պետք է կայանար հոկտեմբերի 3-ի նիստի ընթացքում, սակայն ՀՀԿ-ի հրավերով հոկտեմբերի 2-ին ժամը 19:30-ին հրավիրված արտահերթ նիստում նախագիծն ընդունվեց 67 կողմ ձայնով: Կողմ էին քվեարկել ՀՀԿ-ի, Ծառուկյան դաշինքի և ՀՅԴ-ի պատգամավորները: