ԱԺ-ում դեռ քվորում չկա. Օրակարգում ՀՀԿ-ական Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է . ՈՒՂԻՂ
Հայաստանի արդեն լուծարված Ազգային ժողովը այսօր վերջին անգամ պետք է հավաքվի իր հերթական նիստերին, սակայն քվորում չկա: Նիստի սկզբում գրանցվել է ընդամենը 12 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 53 պատգամավորի ներկայությունը:
Օրակարգում ընդգրկված է 5 հարց, որից առավել հետաքրքիրը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու, նաեւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ հարցն է:
Օրակարգում են նաեւ ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցերն են:
Հիշեցնենք, որ նախօրեին Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն նաեւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցով ԱԺ-ին միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանը մեղադրվում է 14 մլն դոլար կաշառք ստանալու մեջ:
Ուղիղ հեռարձակումը՝ News.am-ի