Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակիցներն անգործության են մատնվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Իսկ հոկտեմբերի 10-ին կկայանա ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ նա առանց քվեարկության կդառնա քաղաքապետ: Բայց մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի ոչ միայն քաղաքապետարանի, այլև վարչական շրջանների աշխատողները մատնվել են պարապուրդի:
Սա նկատելի է հատկապես վարչական շրջաններում, որոնց ոչ բոլոր ղեկավարներն են շարունակելու պաշտոնավարել: Անհայտ են նաև քաղաքապետարանների, թաղապետարանների վարչությունների պետերի, աշխատողների ճակատագրերը. չի բացառվում, որ առաջիկայում նրանք ևս հրաժեշտ տան իրենց պաշտոններին:
Առիթից օգտվելով՝ նրանք այս ընթացքում անգործ են և գրեթե չեն զբաղվում բնակիչներին հուզող խնդիրներով, անգամ գրեթե չեն հաճախում աշխատանքի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: