1604 դիտում
23:16 01-10-2018
Զոհրաբ Մնացականյանն Ազնավուրի մեծությունը նրա ոգու ու պարզության մեջ է տեսնում
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին հիշում է որպես կյանքը և աշխարհը սիրող մարդու: Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը նշեց Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում նրա հիշատակին կազմակերպված մոմավառության շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Կյանք սիրող էր, աշխարհ սիրող, մարդուն սիրող: Այդպես եմ ես իրեն հիշում»,- նշեց նախարար Մնացականյանը՝ հավելելով, որ Ազնավուրի հետ անձնապես շփվելու պատիվ է ունեցել: «Նրա մեծությունը նրա ոգին ու պարզությունն էր»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասաց Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարն անդրադարձել է շանսոնյեի բարեգործական գործունեությանը եւ Հայաստանի համար նրա ունեցած հեղինակության նշանակությանը եւ հիշել Ազնավուրի անվան հետ կապված մի դրվագ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան աշխատած տարիներից:
«Ես դեսպան էի ՄԱԿ-ում՝ Ժնեւում , այն ժամանակ մտնում էի ՄԱԿ, մեքենան մի րոպե կանգնեց դարպասների մոտ, անվտանգության աշխատողներից մեկը ասաց՝ շատ ներողություն, պարող դեսպան, Ձեզ չէինք հանդիպել նախկինում, ո ՞ր երկրի դեսպանն եք: Ես ասացի՝ Հայաստանի Հանրապետության դեսպանն եմ: Ասաց՝ օ՜, Հայաստան, Ազնավուր: Դուք այստեղ կարող եք միշտ մտնել՝ առանց որեւէ խոչընդոտի»,- հիշեց նախարար Մնացականյանը՝ հավելելով, որ սա մի դրվագ է, որը ցույց է տալիս, թե ինչ նշանակություն ուներ Ազնավուրի կապը Հայաստանի հետ:
Նմանատիպ նյութեր
2619 դիտում
23:26 27-02-2020
Գեղեցկությունն ու իմաստությունը պարզության մեջ է. Մաքսիմ Գորկու 15 իմաստուն ասույթները
1360 դիտում
19:59 28-09-2016
«Ժողովրդի մեծությունը քանակով չի չափվում». Լ. Մկրտչյան
Այս բաժնից
2809 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3958 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին