Մարկոս Պիզելիի գոլը ճանաչվել է Ղազախստանի առաջնության տուրի լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ագզային հավաքականի և «Ակտոբեի» ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին ճանաչվել է Ղազախստանի առաջնության 25-րդ տուրի լավագույն գոլի հեղինակ:
Պավլոդարի «Իրտիշի» հետ տնային խաղում (2:0) Պիզելին հեռահար շեշտակի հարվածով բացել էր հաշիվը:
«Ակտոբեն» այս պահին մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ Պիզելին 18 գոլով գլխավորում է Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: