Մարկոս Պիզելիի ֆանտաստիկ գոլը Սաուդյան Արաբիայի առաջնությունում. տեսանյութ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին Սաուդյան Արաբիայի առաջնությունում` «Ալ Ռաեդի» կազմում ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել:
Առաջնության 18-րդ տուրում «Ալ-Քադիսիայի» հետ խաղի 32-րդ րոպեին Պիզելին շեշտակի հարվածով գրավել է մրցակցի դարպասը և հավասարեցրել հաշիվը` 1:1: Նշենք, որ հանդիպումը դեռ շարունակվում:
Նշենք, որ Պիզելիի թիմը` «Ալ-Քադիսիան», առայժմ անհաջող է հանդես գալիս առաջնությունում և 10 միավորով զբաղեցնում է նախավերջին` 14-րդ տեղը:
***
Հանդիպումն ավարտվեց «Ալ-Քադիսիայի» հաղթանակով` 2:1: