3979 դիտում
16:09 29-09-2018
Քաղաքագետը կարևորում է լարվածությունը թուլացնելու վերաբերյալ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածությունը
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարևորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, սակայն հավելում, որ դրա՝ կյանքի կոչվելու հարցը տեսանելի կլինի ապագայում:
Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/949089.html]Արմենպրես[/url]»-ը, սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ սա նոր էլեմենտ է, որի մասին նախկինում կողմերը, կարծես, չէին խոսում: «Դա այն է, որ, շարունակելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի ոգին, կողմերը փորձելու են նվազեցնել լարվածությունը շփման գծում»,-նշեց նա:
Ալեքսանդր Մարկարովն անդրադարձավ նաև ՄԱԿ-ում ու այլ ամբիոններում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ուղերձներին, որտեղ նշվում է, որ Հայաստանի նոր իշխանությունները արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերի չեն գնալու:
«Հայաստանը շարունակում է հանդես գալ որպես հուսալի և կանխատեսելի գործընկեր տարբեր ճակատներով: Դիրքորոշումների տարբերությունները գուցե ավելի շատ երանգային են, գերակայությունները հիմնականում մնում են նույնը՝ մասամբ պայմանավորված նրանով, որ տարածաշրջանային իրավիճակը պահպանվում է, մարտահրավերները նույնն են»,-նշեց նա:
Հայաստանը իր բարեկամական ու ռազմավարական հարաբերությունները շարունակում է նաև Ռուսաստանի հետ: Այս առումով քաղաքագետը կարևորեց այն հանգամանքը, որ պաշտոնական Մոսկվան, կարծես, ստացել է «ո՞վ է պարոն Փաշինյանը» հարցի պատասխանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/949089.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3316 դիտում
19:35 05-01-2020
ԵՄ-ն Զարիֆին հրավիրել է Բրյուսել՝ քննարկելու տարածաշրջանում իրավիճակի լարվածությունը թուլացնելու հարցը
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին