1926 դիտում
10:43 30-09-2022
ԱՄՆ-ն Ֆրանսիան պետք է միջնորդական գործնական քայլեր անեն լարվածությունը թուլացնելու համար․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 28-ի միջադեպից հետո ՀՀ վարչապետը հայտարարեց միջազգային դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտության մասին, իսկ կառավարության հերթական նիստում բացեց փակագծերը՝ շեշտելով, որ նման առաքելություն կարող են ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ-ն կամ մեկ այլ միջազգային կազմակերպություն:
Մյուս կողմից Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանում սահմանների խախտման դեպքում կդիմի կոնկրետ գործողությունների: Ավելին՝ մեր հարավային հարեւանը զորքեր է տեղակայել Հայաստանի հետ սահմանի երկայնքով: Բաքվում Իրանի դեսպանը կրկնում է սահմանների անխախտելիության մասին դրույթը եւ հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդական առաքելություն ստանձնելու իր երկրի պատրաստակամությունը: Իրանի հետ միջուկային ծրագրի պատճառով խնդիրներ ունեցող ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ներկայացնող ԵԱՀԿ մյուս համանախագահող Ֆրանսիան, բնականաբար, չեն ցանկանում Հարավային Կովկասի կարգավորման գործընթացում տեսնել Իրանի առաջնայնությունը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ դրա համար նրանք պետք է հանդես գան պատասխան առաջարկներով՝ Իրանի գործողություններին հավասար կամ դրանցից ավելի գործուն: Բայց Իրանը հայտարարել է, որ տարածաշրջանի պատմական սահմանների, աշխարհաքաղաքական փոփոխությունների փորձերը կկանխի ռազմական միջամտությամբ:
Հետեւաբար՝ այն դեպքում, երբ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայի խնդրով, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ներկայացնող Ֆրանսիան պետք է դրան գրեթե համարժեք միջնորդական գործնական քայլեր անեն լարվածությունը թուլացնելու եւ բանակցությունները վերսկսելու համար, հակառակ դեպքում Ադրբեջանի գործողությունները իրավիճակի հետագա լարում են նախանշում՝ աղետալի հետեւանքներով տարածաշրջանի բոլոր երկրների համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3946 դիտում
16:09 29-09-2018
Քաղաքագետը կարևորում է լարվածությունը թուլացնելու վերաբերյալ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածությունը
3283 դիտում
19:35 05-01-2020
ԵՄ-ն Զարիֆին հրավիրել է Բրյուսել՝ քննարկելու տարածաշրջանում իրավիճակի լարվածությունը թուլացնելու հարցը
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»