2418 դիտում
11:20 28-09-2018
Սոցիալական ձեռնարկատիրություն. զարգացման հեռանկարները քննարկվեցին Գեղարքունիքի քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ հանդիպում Գեղարքունիքի մարզում գործող քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների հետ քննարկում եղավ «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգը» խորագրով:
Միջոցառումը կազմակերպվել էր ծրագրի կոնսորցիումի անդամ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի կողմից: Միջոցառմանը մասնակցում էր 20 ՔՀԿ ներկայացուցիչ:
Ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Տիգրան Գասպարյանը կարևորեց ոլորտի օրենսդրությանը լիարժեք տիրապետելը, քանի որ այս դեպքում հնարավոր է խուսափել ինչպես ՔՀԿ-ի ընդհանուր գործունեության, այնպես էլ ձեռնարկատիրությամբ զբաղվելու ժամանակ առաջացող խնդիրներից:
Նա նշեց, որ նաև շատ կարևոր է համագործակցային հարաբերություններ ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների հետ, փոխշահավետ համագործակցությամբ հանդես գալ, որն էլ կնպաստի և՛ համայնքի զարգացմանը, և՛ ՔՀԿ-ի առջև դրված նպատակներին հասնելուն:
«Արեգունի» ՀԿ-ի նախագահ Գայանե Խաչատրյանը նշեց, որ շատ հաճախ դժվար է գնալ երկխոսության, քանի որ ՏԻՄ-ը դեռևս պատրաստ չէ որպես լիարժեք համագործակից դիտարկել ՔՀԿ-ին, սակայն «Նոր Բայազետ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արման Մարուխյանը նշեց, որ յուրաքանչյուր համայնք ունի իր առանձնահատկությունները, և կան համայնքներ, որոնք բաց են երկխոսության համար և բազմաթիվ նախաձեռնություններ իրականացվում են համագործակցության արդյունքում:
Այնուհետև, Տիգրան Գասպարյանը ներկայացրեց «Ձեռնարկատիրական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդհանուր դրույթները: Ըստ նախագծի՝ պետության կողմից ստեղծվելու է բիզնես պաշտպանի գրասենյակ, որը հիմանակում 2 ուղղությամբ է աշխատելու. առաջին՝ պետական մարմինների և ձեռնարկատիրական գործունեություն ծավալող կազմակերպությունների միջև առաջացած խնդիրների քննարկում, եզրակացությունների կազմում, երկրորդ՝ բիզնես ոլորտի խնդիրների վերհանում և օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությամբ հանդես գալ:
Կարևոր է այն հանգամաքը, որ օրենքի սուբյեկտները անմիջապես չեն կարող դիմել բիզնես պաշտպանի գրասենյակ, այլ միայն վարչական մարմին բողոքարկելուց հետո կարող են դիմել:
«Հայաստանի սոցիալական ձեռնարկատերերի ասոցացիա» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը ներկայացրեց սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգը: Նա անդրադարձավ առկա իրավիճակին, ինչ խնդիրներ կան ոլորտում և ինչ քայլեր են անհրաժեշտ դրանց հաղթահարման ուղղությամբ:
Քննարկման ընթացքում ներկայացված առաջարակները, կամփոփվեն և կներկայացվեն համապատասխան պետական մարմիններին: Քանի որ այս ոլորտը Հայաստանում զարգացման նոր թափ է առնում, ՔՀԿ ներկայացուցիչները կարևորեցին ևս մեկ անգամ քննարկել այս թեման:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:
Նմանատիպ նյութեր
1335 դիտում
19:55 20-03-2015
Քննարկվեցին ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրները և զարգացման հեռանկարները
3387 դիտում
13:12 11-08-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվեցին խաղողագործության զարգացման հեռանկարները
Այս բաժնից
1255 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4723 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած