ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվեցին խաղողագործության զարգացման հեռանկարները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորությամբ այսօր հրավիրվել էր խորհրդակցություն շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` հանրապետությունում խաղողագործության զարգացման հարցերը քննարկելու նպատակով:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտնականներ, գիտական կազմակերպությունների մասնագետներ և ընկերությունների ղեկավարներ։ Նախարարը տեղեկացրեց ներկաներին, որ հաշվի առնելով ոլորտի ընթացիկ զարգացումները` անհրաժեշտություն է առաջացել վերանայել խաղողագործության զարգացման ռազմավարությունը, որը հնարավորություն կտա ապահովել խաղողագործության ճյուղի հետագա կայուն զարգացումը:
«Խաղողագործության զարգացումը մեր երկրի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունի, և մենք պետք է համախմբենք հանրապետության ողջ մասնագիտական ներուժն այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար»,-իր խոսքում նշեց նախարար Կարապետյանը: