«Արարատ-Արմենիան» պաշտոնանկ է արել Սկրիպչենկոյին
Հայաստանի առաջնության նորել «Արարատ-Արմենիան» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյին:
42-ամյա բելառուս մասնագետը, որը հայտնի է ռուսական «Անժի», «Կռիլյա Սովետով» և «Ուրալ» թիմերում իր աշխատանքով, երևանյան թիմից հեռացվել է անբավարար արդյունքների համար:
8 տուրից հետո «Արարատ-Արմենիան» զբաղեցնում է 5-րդ տեղը:
Նշենք, որ Սկրիպչենկոն թիմը գլխավորել էր այս տարվա օգոստոսի 2-ին:


