2067 դիտում
22:15 22-10-2014
Նախագահ Չինգ-Կու Վուն Արթուր Գեւորգյանին առաջարկել է առաջադրվել ԱԻԲԱ-ի գործկոմի անդամ. aravot.am
Նոյեմբերի 10-15-ը Կորեայում կայանալու են ԱԻԲԱ-ի ընտրությունները, որտեղ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվել է Չինգ-Կու Վուն, որը վերջին տարիներին ղեկավարելով մարզական այդ կառույցը, բավականին նորամուծություններ է մտցրել՝ փորձելով փրկել սիրողական բռնցքամարտի հեղինակությունը, դիտարժանությունը: Առաջիկա ընտրություններում ԱԻԲԱ-ի գործկոմի անդամների թեկնածուների մեջ առաջին անգամ առաջադրված է նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, որը մարզաձեւում երկար ճանապարհ ունի անցած: Ինչպե՞ս կայացվեց այդքան լուրջ ու կարեւոր որոշումը, Արթուր Գեւորգյանն Aravot.am-ին ասաց. «Առաջարկը պարոն Վուից է եղել: Առաջին ծանոթության ժամանակ մեր մեջ շատ հետաքրքիր զրույց ծավալվեց, ընդհուպ, մինչեւ տեսակետների բախում: Նրան դուր եկավ, որ կա մեկը, որն իրեն հակառակվում է: Ու պարոն Վուն, հարցնելով, թե ինչի՞ ես ԱԻԲԱ-ի գործկոմում չեմ, առաջարկեց, որպեսզի գալիք ընտրություններում ես էլ լինեմ թեկնածուների մեջ»:
Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2014/10/22/508512/]այստեղ[/url]
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
23538 դիտում
17:46 24-09-2018
Դավիթ Տոնոյանն այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող շարքային Արթուր Գեւորգյանին
1464 դիտում
18:24 13-07-2021
Երևան էր ժամանել ԱԻԲԱ-ի նախագահ Ումար Կրեմլյովը
2529 դիտում
22:06 19-04-2021
ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամը առաջարկել է «Ռեալին», «Սիթիին» և «Չելսիին» մինչև ուրբաթ հեռացնել Չեմպիոնների լիգայից
Այս բաժնից
919 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1270 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1087 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան