Դավիթ Տոնոյանն այցելել է Տավուշում վիրավորված զինվորին
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց կենտրոնական հոսպիտալ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։ Բժիշկները ներկայացրեցին Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն։
Արգիշտին խոսեց նախարար Դ. Տոնոյանի հետ՝ պատասխանելով մի քանի հարցերի»։