211652_close_icon
views-count9788 դիտում article-date 17:18 24-09-2018

Bloomberg-ը Հայաստանը ներկայացրել է որպես զբոսաշրջության ոլորտում արագ տեմպերով աճ արձանագրող երկիր

Bloomberg պարբերականը կազմել է Եվրոպայում զբոսաշրջության արագ տեմպերով աճ արձանագրող երկրների տասնյակ, որում հայտնվել է նաև Հայաստանը: Պարբերականը զրուցել է Cox & Kings զբոսաշրջային ընկերության ամերիկյան մասնաճյուղի տնօրեն Ուորեն Չանգի հետ, ով բացահայտել է Եվրոպայում այն 10 երկրները, որտեղ զբոսաշրջությունը զարգանում է արագ տեմպերով: Ուորեն Չանգը տասնյակը ներկայացրել է՝ հիմնվելով երկրներում զբոսաշրջության ոլորտի տարեկան աճի տվյալների վրա: Խոսելով Հայաստանի մասին ՝ նա նշել է, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի տարեկան աճը կազմել է 18.65 տոկոս: Ուորեն Չանգը 2019թ. ճամփորդական հետաքրքիր ուղղություններից մեկը համարում է Հայաստանը: Նա հայտնել է, որ Cox & Kings ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանը Վրաստանի հետ կապող նոր երթուղի ներդնել: Ուղղությունը սպասարկող զբոսաշրջային ընկերությունների թվում են Abercrombie & Kent, Ker & Downey և TCS World Travel ընկերությունները, որոնք հավաքական ուժերով գովազդում են Հայաստանի մասին խորհրդանշող այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Արարատ լեռը, Հայաստանի սքանչելի մայրաքաղաք Երևանը: Նշվում է նաև, որ Abercrombie & Kent-ի միջոցով ճամփորդելու դեպքում հյուրերը նաև այցելում են տեղական կոնյակի և գինու և գործարաններ, հանդիպում են գորգերի արտադրողների հետ, ունկնդրում են հոգևոր երաժշտություն հին վանական համալիրներում, հայկական ընտանիքի հետ մասնակցում են լավաշ թխելու արարողությանը: Հայաստանը զբաղեցնում է պարբերականի ներկայացրած տասնյակի վերջին հորիզոնականը: Առաջին հորիզոնականում Սան Մարինոն է, երկրորդում՝ Վրաստանը, իսկ երրորդ հորիզոնականում հանգրվանել է Իսրայելը: Տասնյակում տեղ են գտել նաև Թուրքիան, Իսլանդիան, Մակեդոնիան, Ադրբեջանը, Մոլդովան և Բոսնիա և Հերցեգովինան:

Նմանատիպ նյութեր