211652_close_icon
views-count3901 դիտում article-date 15:47 14-04-2016

Բանակցությունների սեղանին պետք է նստենք միայն, երբ Ադրբեջանը դուրս հանի դիպուկահարներին շփման գծից ու այնտեղ տեղադրվեն խախտումներն արձանագրող սարքեր. Ս. Գրիգորյան

Առանց երաշխիքների չպետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ. դրանք են` դիպուկահարների դուրս բերում և շփման գծում hրադադարի խախտումն արձանագրող սարքերի տեղադրում: Սա «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքն է: Նրա տեղեկացմամբ` «Ադրբեջանը ցանկանում էր ակտիվացնել քննարկումները` Ղարաբաղի հետ կապված, դարձնել այն օրակարգային, ինչպես նաև փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը, ինչը ևս չստացվեց: Ըստ նրա` «եթե Ղարաբաղը չի նստում բանակցային սեղանին, անիմաստ է խոսել Մադրիդյան սկզբունքները խաղաղապահների տեղակայման վերաբերյալ և մինչև Արցախը չմտնի բանակցությունների մեջ, մենք չունենք քննարկման հարց բանակցություններում: Քաղաքագետի կարծիքով` այստեղ շանս ունենք ադրբեջանցիների մատնել պարտության, եթե ադեկվատ պատասխան տանք: Սրա համար անհրաժեշտ է Ադրբեջանի կողմից հայկական կողմին վերադարձված 18 դիերի փորձաքննության իրականացումից հետո համապատասխան մարմինների փորձագետների և անկախ դատաբժշկական ոլորտի փորձագետների հետ միասին այդ հարցին ընթացք տալ միջազգային տարբեր ատյաններում, որ հետագայում Ադրբեջանը հարցականի տակ չդնի այդ հարցը: Իսկ Եվրոպայի խորհրդում Ղարաբաղի անկախության վերաբերյալ հնչած կոչերն ավելի շատ կլինեին, երբ սահմանային իրավիճակը, խոշտանգումների և անմարդկայի երաբերմունքի դեպքերը պատկերող պաստառներ փակցված լինեին Եվրոպական խորհրդարանի շենքում: «Բայց, մի պահ պատկերացրեք, որ շենքում փակցված լինեին լուսանկարները, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ թեժ քննարկուներ տեղի կունենային»,- առաջարկեց Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ մի բան է լսել հակամարտության գոտու մասին, մեկ այլ՝ տեսնել. թե ինչ է տեղի ունեցել: Անդրադառնալով Հայաստանի կողմից ԼՂ-ի անկախության ճանաչման անհրաժեշտությանը՝ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ եթե պատերազմական գործողություները շարունակվեին, անհրաժեշտ կլիներ ճանաչել, սակայն հիմա պետք չէ ճանաչել, որպեսզի ողջ աշխարհ դեմ դուրս չգանք:

Նմանատիպ նյութեր