3029 դիտում
19:52 10-12-2018
ԱԺ արտահերթ ընտրություններում թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրեական գործ
Արմավիր քաղաքի մի բնակչուհի, դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում, ապա նաև նյութերի նախապատրաստման ընթացքում նույնաբովանդակ բացատրություն է տվել այն մասին, որ աշխատավայրում իր անմիջական ղեկավարը՝ սննդրի օբյեկտի տնօրենը, օգտագործելով նրանից իր աշխատանքային կախվածությունը, շուրջ 6 օր առաջ իրեն հարկադրել է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկի օգտին: Իսկ այն բանից հետո, երբ տնօրենը տեղեկացել է տվյալ թեկնածուին չընտրելու մասին, ըստ քաղաքացու տված բացատրության, իրեն ասվել է այլևս չներկայանալ աշխատանքի:
Քաղաքացին նաև հայտնել է, որ նույն կերպ 2018թ. հոկտեմբերի 21-ին կայացած Արմավիրի քաղաքապետի ընտրությունների օրը նշված անձն իրեն հարկադրել էր կողմ քվեարկել քաղաքապետի թեկնածուներից մեկի օգտին:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու հանցավոր արարքի հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ գլխավոր դատախազությունից քրեական գործը նախաքննություն իրականացնելու նպատակով կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Վերոնշյալը երկրորդ քրեական գործն է, որ հարուցվել է դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործություն կատարելու դեպքի առթիվ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել Հրազդան քաղաքում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների պատգամավորի թեկնածուի տարածքային շտաբի պետի կողմից ընտրողներին առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ, որի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 1 անձ ձերբակալվել էր:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
10525 դիտում
20:52 17-09-2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ընտրակաշառք առաջարկելու առերևույթ հատկանիշներով քրեական գործ է հարուցվել
Այս բաժնից
748 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
856 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
598 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին