Հենրիխ Մխիթարյան. Մնաց մրցաշրջանի վերջին մարտահրավերը՝ Եվրոպայի լիգան
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզումային լուսանկարներ է հրապարակել ու գրառում կատարել սոց. ցանցի իր էջերում՝ անդրադառնալով Ա Սերիայի մրցաշրջանի ավարտին և սպասվելիք Եվրոպա լիգային, հայտնում է Armsport.am-ը:
«Հիմա երբ ավարտել ենք Ա Սերիան, պետք է ամեն ինչ ներդնենք՝ մրցաշրջանի վերջին մարտահրավերին՝ Եվրոպա լիգային»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Ռոման» օգոստոսի 6-ին հանդիպելու է «Սևիլյայի» հետ: