30015 դիտում
12:11 21-09-2018
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ 60-ամյա վարորդը խաղողով բարձված տրակտորով բախվել է Opel-ին, Opel-ն էլ ГАЗ 53-ին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ սեպտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունցել Արարատի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ 60-ամյա Ռուբիկ Հարությունյանը իր վարած T16 մակինիշի 7939 AP համարանիշի տրակտորով Այգավան-Ոսկետափ միջհամայնքային ճանապարհի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում բախվել է Այգավան գյուղի բնակիչ 28-ամյա Համլետ Արամյանի վարած Opel մակնիշի 34 DN 671 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ն էլ բախվել է ճամփեզրին կայանված Ոսկետափ գյուղի բնակիչ 35-ամյա Նորիկ Իրիցյանին պատկանող ГАЗ 53 մակնիշի առանց համարանիշի ջրատար ավտոմեքենային։
Վթարի հետևանքով վարորդներից Հ․ Արամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տրակտորը բարձված է եղել խաղողով։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)