2181 դիտում
18:10 20-09-2018
Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բեռն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Գևորգ Գորգիսյանը, Շուշան Սարդարյանը և Շիրակ Թորոսյանը: Տեղեկացնում է ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը։
ՀՀ ԱԺ նախագահը կհանդիպի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի, Շվեյցարական Համադաշնության փոխնախագահ, Ֆինանսների դաշնային դեպարտամենտի ղեկավար Ուելի Մաուերի, ՇՀ Կանտոնների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆիլիպպո Լոմբարդիի, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Խորհրդարանական պատվիրակությունը կայցելի նաև Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության հարցերով գրասենյակ:
Նմանատիպ նյութեր
8964 դիտում
13:33 14-07-2017
Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
9498 դիտում
13:04 23-09-2017
Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
2048 դիտում
15:51 26-01-2018
Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Սլովակիա
Այս բաժնից
646 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
475 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
589 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ