2190 դիտում
22:03 20-09-2018
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել Է երիտասարդությանը՝ հարգել ծնողներին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել Է երիտասարդ կաթոլիկներին՝ հարգել ծնողներին, իրենց եւ ուրիշների: Քահանայապետը գլխավորել Է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական ընդհանուր ունկնդրությունը: Այդ մասին տեղեկացնում է պապի մամուլի ծառայությունը: Ֆրանցիսկոսը հերթական քարոզը նվիրել Է աստվածաշնչյան 4-րդ՝ «Հարգիր հորդ ու մորդ» պատվիրանին:
Նա, մասնավորապես, հորդորել Է «չվատաբանել» այն մարդկանց, որոնք կյանք են պարգեւել: «Եթե դու հեռացել ես քո ծնողներից, ջանքեր գործադրիր եւ վերադարձիր նրանց մոտ. հիշիր, որ նրանք քեզ կյանք են պարգևել»,- հայտարարել Է Հռոմի քահանայապետը:
Նա հիշեցրել Է վիրավորանքներ հասցնելու եւ զազրախոսելու գոյություն ունեցող սովորության մասին: «Խնդրում եմ՝ երբեք մի վիրավորեք ձեր եւ ուրիշների ծնողներին… Այսօրվանից ձեզ համար այդպիսի ներքին որոշում ընդունեք»: «Ծնողներին մեծարելը նշանակում Է ընդունել նրանց կարեւորությունը եւ կապը այնպիսի զգացմունքների հետ, ինչպիսիք են՝ սերը, նվիրվածությունը եւ հոգատարությունը»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։
Նմանատիպ նյութեր
1883 դիտում
15:05 06-07-2015
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը սկսել է 8-օրյա շրջագայությունը Հարավային Ամերիկայի ամենաաղքատ երկրներ
1635 դիտում
13:33 10-07-2015
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոկայի տերևներով թեյ է համտեսել
1876 դիտում
14:15 08-03-2016
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը միության խորհրդանիշ քար է նվիրել Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցուն
Այս բաժնից
1216 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1585 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1093 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել