6724 դիտում
13:47 20-09-2018
Թուրքիայում 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել
Թուրքիայում հանցախումբը Հայաստանից Նիդեռլանդներ ուղևորվող հայկական բեռնատար է թալանել: Այս մասին հաղորդում է թուրքական milliyet.com.tr-ն:
Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Քոջաելի քաղաքում, բեռնատարում եղել է 20 տոննա մոլիբդեն:
Հանցախմբի անդամները ներկայացել են որպես ոստիկաններ, վարորդին դուրս բերել մեքենայից, կապկպել, ապա թալանել բեռնատարը:
Հանցախումբը կազմված է եղել 7 անձից, որոնցից 4-ին հաջողվել է ձերբակալել:
Տեղեկության համաձայն՝ ձերբակալության ժամանակ հանցագործներն արդեն հասցրել էին իրացնել գողոնի մի մասը՝ ձեռք բերելով ավելի քան 800 հազար դոլար:
Հանցախմբում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ:
Նմանատիպ նյութեր
1495 դիտում
15:45 08-04-2015
Երևանի հողերն աղտոտված են սնդիկով, կապարով, ցինկով, քրոմով, նիկելով, պղինձով ու մոլիբդենով
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»