1492 դիտում
15:45 08-04-2015
Երևանի հողերն աղտոտված են սնդիկով, կապարով, ցինկով, քրոմով, նիկելով, պղինձով ու մոլիբդենով
Երևանի հողերն աղտոտված են սնդիկով, կապարով, ցինկով, քրոմով, նիկելով, պղինձով ու մոլիբդենով, հաղորդում է [url=http://ecolur.org/hy/news/sos/yerevan-land-areas-polluted-with-mercury-lead-zinc-chromium-nickel-copper-and-molybdenum/7198/]Ecolur.org[/url]-ը:
Ինչպես նշված է ՀՀ ԳԱԱ-ի «Գիտական և գիտակազմակերպական գործունեության 2014թ. հիմնական արդյունքներ» հաշվետվության մեջ, գերբարձր աղտոտմամբ առանձնացվող հողերը լոկալ դրսևորմամբ տեղակայված են հիմնականում Շենգավիթ, Էրեբունի, Արաբկիր, Նոր Նորք և Նորք Մարաշ համայնքներում:
Հողերում առաջնային աղտոտիչը կապարն (Pb) է, որի պարունակությունները նմուշների 99.9 %-ում գերազանցում են լոկալ ֆոնը, իսկ 54 %-ում՝ ՀՀ ՍԹԿ` միջինում 1.7 անգամ:
Հողերում հայտնաբերվել է գերտոքսիկ սնդիկ (Hg), որի պարունակությունները ֆոնը գերազանցում են նմուշների 89 %-ում` միջինում 7.0 անգամ: Ֆոնային և ՍԹԿ գերազանցումներ գրանցվել են ցինկի (Zn), պղնձի (Cu), նիկելի (Ni), քրոմի (Cr) և մոլիբդենի (Mo) պարունակությունների համար:
Ծանր մետաղների գրանցված պարունակությունները և կազմը Երևանի բնակչության առողջության համար ռիսկի լուրջ գործոն են:
Ուսումնասիրություններն իրականացրել է Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը:
Նմանատիպ նյութեր
2050 դիտում
15:25 06-08-2020
Աշխարհի երեխաների 1/3-ը թունավորվում է կապարով
1500 դիտում
21:06 19-11-2022
Միխայիլ Սահակաշվիլու մայրը հայտարարել է՝ որդուն սնդիկով թունավորել են
6721 դիտում
13:47 20-09-2018
Թուրքիայում 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել
Այս բաժնից
709 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
730 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»