6286 դիտում
10:44 20-09-2018
Էմոցիոնալ բաղադրիչը ծագեց Փաշինյանի վրա աննախադեպ ճնշման պատճառով․ Աղասի Ենոքյան. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
[b]- Ի՞նչ եք կարծում, գուցե կա՞ մի պլան, որը բացառում է այդ ուժերի անհրաժեշտությունը առաջիկա գործընթացներում: Չէ՞ որ նույնիսկ ինքնալուծարվելու որոշումը պետք է լինի նաև այս ուժերի մասնակցությամբ և քվեարկությամբ:[/b]
- Ազգային ժողովի լուծարման համար ի սկզբանե եղել է մի պլան՝ մի կողմից ԱԱԾ-ի հավաքած վարկաբեկիչ գործերով՝ «կոմպրոմատներով» պետք է փորձ արվեր մի շարք պատգամավորների վրա ճնշում գործադրել և հասնել քվեարկության ցանկալի արդյունքի, մյուս կողմից՝ դա պետք է զուգորդվեր հրապարակում հավաքված բազմության ճնշմամբ:
Գնալով ակնհայտ է դառնում, որ ԱԱԾ-ի «կազակի-ռազբոյնիկին» այս դեպքում արդյունավետ չի լինի: Համենայնդեպս, անցած ամիսների ընթացքում ՀՔԾ-ն չի կարողացել որևէ հակակոռուպցիոն գործ մինչև վերջ հասցնել, հասնել օլիգարխների դատապարտման և դատարանով նրանց միջոցների առգրավման: Հեղափոխության նախատեսված երկրորդ փուլի՝ ԱԺ լուծարման ընթացքում այս մեթոդը արդյունավետ չի լինի, քանի որ այս երկրորդ փուլը նախատեսվում է իրագործել արագ, իսկ արդեն ակնհայտ է դառնում, որ հակակոռուպցիոն պրոցեսները կարող են ամիսներ տևել:
Եվ ուրեմն, Նիկոլ Փաշինյանը որոշել է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել փողոցի վրա, իսկ այստեղ «սև-սպիտակ» ռազմավարությունը, «միայն մենք ենք ճիշտ՝ մյուսները դավաճան են» մոտեցումները կարող են ավելի էֆեկտիվ լինել: Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը սիրում է միայնակ խաղալ, և ժամանակին նա անգամ իրեն հռչակել էր միակ ընդդիմություն:
[b]- Հիմա քաղաքական այս ուժերի՝ նախարարական պաշտոններում մնալու նպատակահարմարությունը որքանո՞վ է:[/b]
- Քաղաքական այս ուժերը, ինչպես արդեն նշեցի, միևնույն է, ոչ կարողանում են ազդել տարվող քաղաքականության վրա, ոչ էլ կոռուպցիայի հնարավորություններ ունեն: Կառավարության մեջ մնալով՝ այժմ նրանք միայն կիսելու են իշխանությունների վարած քաղաքականության անհաջողությունների պատասխանատվությունը, քանի որ հաջողությունները Նիկոլ Փաշինյանն իրեն է վերագրելու: Ավելին՝ կա նաև քաղաքական արժանապատվության հարց՝ այսքան հայհոյանքներից, այսքան թուքումուրից հետո մնալ կառավարության մեջ և փորձել մնալ մաքուր դեմքով՝ համարյա անհնար խնդիր է:
Մյուս կողմից՝ եթե այս ուժերը դուրս գան կառավարությունից, ապա այս քայլը նրանց ձեռքերը կազատի թե՛ տարբեր քաղաքական դաշինքներ ստեղծելու, թե՛ կառավարության քննադատության հարցում:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3175 դիտում
10:35 28-12-2016
Ոչ թե ՀԱՊԿ-ի որոշումներն են ընդունվում, այլ Պուտինի. Աղասի Ենոքյան. «Առավոտ»
2541 դիտում
11:28 18-03-2019
Իշխանությունները մեդիայի դեմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի». Աղասի Ենոքյան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը