3175 դիտում
10:35 28-12-2016
Ոչ թե ՀԱՊԿ-ի որոշումներն են ընդունվում, այլ Պուտինի. Աղասի Ենոքյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Հայաստանի հետ կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանամ են»,– Aravot.am–ի հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետաձգման փաստից այսպիսի հետևություն արեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը։
Հիշեցնենք, որ 2015-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը արդեն երրորդ անգամ է հետաձգվում։ Պարոն Ենոքյանը վրդովվելով նշեց. «ՀՀ-ն ցույց է տվել, որ ՀԱՊԿ-ում ոչ թե ինքն է որոշում ընդունող, այլ իր հանդեպ որոշում ընդունող են»։ Մեր այն դիտարկմանը՝ այն, որ այս հարցում ընդհանուր հայտարարի չեն գալիս, վկայում է այն մասին, որ կառույցին անդամակցող երկրները շահերի բախում ունեն, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Կառույցը ռազմաքաղաքական է, և որոշումներն ընդունվում ու պարտադրվում են ՀՀ զինված ուժերին, միացյալ զորախումբը, ՀԱՊԿ միասնական համակարգը և բազմաթիվ այլ որոշումներ մատուցվում են Հայաստանում։ ՀՀ-ն այդտեղ լուրջ խոսք չունի ասելու։ ՀՀ-ն որոշումներ ընդունելու քիչ մեխանիզմներ ունի»։
Ըստ Աղասի Ենոքյանի՝ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչև ՀՀ-ի հերթն անցնի, լինի այլ պետության հերթը, կամ այնքան ժամանակ, մինչև որոշումներն ընդունելու մեխանիզմները փոխվեն, և ակնհայտ դառնա, որ ոչ թե ՀԱՊԿ-ի ընդհանուր որոշումներ են ընդունվում, այլ Պուտինի»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
11459 դիտում
11:25 22-01-2021
«Փաստորեն Արարատ Օմեգա Միրզոյանն այլևս կրկնակի ագենտ չէ, այլ միայն թուրքական»․ Աղասի Ենոքյան
6283 դիտում
10:44 20-09-2018
Էմոցիոնալ բաղադրիչը ծագեց Փաշինյանի վրա աննախադեպ ճնշման պատճառով․ Աղասի Ենոքյան. «Ժամանակ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը