Յուրգեն Կլոպ. Չեմ էլ հիշում, որ Նեյմարը պահեր ունենար. «Լիվերպուլը» հիանալի էր պաշտպանվում
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ՊՍԺ-ի նկատմամբ հաղթանակը (3:1)՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում:
«Դա հիանալի էր: Մենք շատ կրքոտ ու համարձակ էինք խաղում: Մրցակցին չէինք թողնում տարածվել և հիանալի էինք պաշտպանվում:
Ֆիրմինոն խաղալու շանս չուներ, սակայն վերջին պահին կարողացավ աչքը բացել:
Մենք չիմացանք նոր բան, որը չգիտեինք մինչև խաղը: ՊՍԺ-ի դեմ չի կարելի խաղալ 95%-ով: Միայն առավելագույն ուժերի գերլարումով և ուրիշ ոչ մի կերպ:
Նեյմարին չեզոքացնելը բարդ գործ է, բայց չեմ էլ հիշում, որ նա շատ պահեր ունենար», ասել է Կլոպը: