Յուրգեն Կլոպ. «Լիվերպուլը» փայլուն խաղաց. տեսանյութ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իր կարծիքն է հայտնել Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչում «Վիլյառեալի» նկատմամբ տարած հաղթանակի (3:0) մասին:
«Հրաշալի երեկո, իմ թիմի փայլուն խաղ: Այ, սա խաղ էր: Առաջին կես ժամը շատ էմոցիոնալ էին, դա գերազանց էր:
Երկրորդ խաղակեսում մենք պետք է շարունակեինք ծաղալ նույն էմոցիոնալ ֆուտբոլը, բայց նաև խելացի գործեինք: Հիանալի ստացվեց:
Բոլորն էին այս թիմի մասին խոսում, երբ ես եկա: Խոսում էին խաղամակարդակի և անհաջող տրանսֆերների մասին: Ես եկել էի այստեղ, քանի որ մտածում էի, որ սա հիանալի թիմ է: Այժմ մենք եզրափակիչում են` Բազելում և երկարաձգեցինք մեր մրցաշրջանը», ասել է Կլոպը:
Նշենք, որ Եվրոպայի Լիգայի եզրափակիչում «Լիվերպուլը» կխաղա «Սևիլյայի» հետ, որը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Շախտյորին» (առաջին խաղը` 2:2): Ի դեպ, «Սևիլյան» 3-րդ տարին անընդմեջ է խաղալու Եվրոպայի Լիգայի եզրափակիչում, ինչը եզակի ցուցանիշ է: