Յուրգեն Կլոպ. Այնքան հարբած էի, որ չեմ հիշում 2012-ին «Բորուսիայի» ոսկե դուբլը
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, որ չի հիշում 2012թ. «Բորուսիայի» հետ ոսկե դուբլից հետո տոնախմբությունները, քանի որ խիստ հարբած է եղել:
«Մենք շատ օրիգինալ կերպով տոնեցինք: Դա իսկապես մեծ տոն էր՝ անընդհատ վազվզուկով: Հիմա նման բան հաստատ չի լինի:
Ես 2011 թվականին խիստ հարբել էի, բայց 2012-ին՝ ոսկե դուբլից հետո, ընդհանրապես չեմ նկատել տոնախմբությունները: Ահա թե ինչ է անում ալկոհոլը մարդկանց հետ:
Մի խմեք, թե չէ ձեր կյանքի կարևորագույն պահեր մասին հիշողությունները կկորցնեք», ասել է Կլոպը:
2011/12 մրցաշրջանում «Բորուսիան» Կլոպի գլխավորությամբ դարձավ Գերմանիային չեմպիոն և նվաճեց երկրի Գավաթը՝ եզրափակիչում 5:2 հաշվով հաղթելով «Բավարիային»: