ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Կողմերը քննարկել են երկու երկրների սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներին առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել վրացական և հայկական ազգային մարզաձևերի զարգացմանը:Նախարար Վահրադյանը և դեսպան Սագանելիձեն համակարծիք են եղել Հայաստանի և Վրաստանի միջև ավանդաբար ձևավորված բարի դրացիական հարաբերությունները բոլոր, այդ թվում՝ նաև սպորտի և երիտասարդական քաղաքականության բնագավառներում պահպանելու և զարգացնելու հարցում:
Նախարար Լևոն Վահրադյանը սիրով ընդունել է դեսպան Սագանելիձեի հրավերը՝ մասնակցելու 2018 թվականի հոկտեմբերի 16-ին Թբիլիսիում կայանալիք Եվրոպական խորհրդի կողմից կազմակերպվող սպորտի նախարարների համաժողովին:
Աստղիկ Մարտիրոսյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
մամուլի քարտուղար
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին
2018.09.18 20:10

