4393 դիտում
10:03 10-03-2020
Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը մինչ այդ ածելի էր կուլ տվել. նրա տեղն այժմ անհայտ է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ի երեկոյան մարզային շրջայցից վերադառնալիս Երևանի «Հաղթանակ» կամրջի մոտ կանխել էր 24-ամյա երիտասարդի ինքնասպանությունը: Այսօր տեղեկացանք, որ վարչապետն իր մեքենայով նրան տեղափոխել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Պարզվեց նաև, որ նույն մարտի 7-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, երիտասարդը դարձյալ փորձել էր վերջ տալ կյանքին, այդ անգամ՝ Դավթաշենի կամրջից: Ինքնասպանությունը կանխել էին տարածքում հերթապահող ոստիկանները:
«Հաղթանակ» կամրջի մոտ երիտասարդը հայտնվել է արդեն իսկ կյանքի համար վտանգ հանդիսացող խնդրով՝ ածելի է կուլ տված եղել, սակայն միաժամանակ ցանկացել է կամրջից նետվել: Երիտասարդի ինքնազգացողությունն արդեն վատ է եղել, երբ կամրջի վրա նրան նկատել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կանխել է երիտասարդի ինքնասպանության փորձն ու ծառայողական մեքենայով տեղափոխել բուժհաստատություն:
«Ըստ հիվանդի խոսքերի՝ ածելի էր կուլ տվել: Հետազոտությամբ ախտորոշվել է, որ ստամոքսի մեջ կա օտար մարմին: Բարեբախտաբար առանց վիրաբույժների միջամտության հնարավոր եղավ ածելին հանել գաստրոսկոպիայի եղանակով»,- ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: Բժշկակական միջամտությամբ օտար մարմինը հեռացնելուց հետո երիտասարդն այդ գիշեր մնացել է հիվանդանոցում, սակայն հաջորդ օրը՝ մարտի 8-ին, դիմում է գրել ու հեռացել:
Անատոլի Գնունուց հետաքրքրվեցինք, թե երիտասարդն այլ հետազոտություն անցե՞լ է և առողջական ինչ խնդիրներ ունի, վերջինս նշեց. «23-24 տարեկան տղա էր, ես չեմ կարող ասել՝ նա հոգեկան խնդիրներ ունի, թե ոչ, բայց ընդհանրապես նման փորձեր անում են հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ, սակայն քանի որ մենք համապատասխան հոգեբանական կամ հոգեբուժական բաժանմունք չունենք, ստույգ ոչինչ չեմ կարող ասել»:
Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդն արդեն մի քանի ամիս ապրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության ենթակայությամբ գործող՝ Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սպասարկման կենտրոնում: Նրան այստեղ բնակարան են հատկացրել բացառության կարգով:
«Հայակական ժամանակն» այցելեց նշված հաստատություն, սակայն երիտասարդն այդտեղ չէր: Տնօրեն Լիլիթ Աղաջանյանը հայտնեց, որ միջադեպից հետո ոչ մի կերպ չի հաջողվում գտնել տղային: Տնօրենի խոսքով՝ նրա հեռախոսը կամրջից կախված ժամանակ գրպանից ընկել է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
22836 դիտում
20:57 03-05-2014
Քիչ առաջ Դավիթաշենում ինքնասպանության փորձ կատարած 22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացավ
23651 դիտում
20:23 02-06-2016
Հիվանդանոցում մահացել է օրեր առաջ իր տանը հրազենով ինքնասպանության փորձ կատարած 24-ամյա երիտասարդը
Այս բաժնից
1537 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1480 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1285 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»