3044 դիտում
20:02 17-09-2018
Սա մամուլի և խոսքի ազատության դեմ ուղղված քայլ է.«Ազատ միտք և ազատ խոսք» հկ
Այսօր առավոտից իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում Yerevan Today լրատվամիջոցի գրասենյակում։ Սա՝ մամուլի եւ խոսքի ազատության դեմ ուղղված քայլ է։
Սոցիալական ցանցերում ամիսներ ի վեր արձանագրվում է տոտալ անհանդուրժողականություն այլակարծության, պաշտոնականից տարբերվող որեւէ մտքի եւ տեսակետի հանդեպ։ Ագրեսիվ ձեւակերպումներին, հայհոյանքներին եւ սպառնալիքներին այսօր ավելացավ ուժայինների ուղիղ միջամտությունը լրատվամիջոցի գործունեությանը։
Մենք կոչ ենք անում լրատվամիջոցներին, մամուլի եւ խոսքի ազատությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններրին, իրավապաշտպան կազմակերպություններին արտահայտել հստակ դիրքորոշում տեղի ունեցածի նկատմամբ եւ իրենց գնահատականը տալ կատարվածի նկատմամբ։
Այսօրվա լռությունը վաղը հանգեցնելու է լրատվամիջոցների տոտալ վերահսկման քաղաքականությանը։
«Ազատ միտք և ազատ խոսք» հկ
Նմանատիպ նյութեր
7280 դիտում
10:48 25-07-2017
Փաստերի հետ գործ ունեցող վերլուծական միտք չկա, կա «քլնգող» կամ «փառաբանող» միտք. «Առավոտ»
Այս բաժնից
301 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
424 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
826 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը