Էմերին անդրադարձել է Օբամեյանգի դժգոհությանը
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի մասնակցությամբ դրվագը՝ «Նյուքասլի» հետ ԱՊԼ-ի 5-րդ տուրի խաղում (2:1):
29-ամյա հարձակվողին 69-րդ րոպեին փոխարինել էին, ինչի պատճառով նա դժգոհություն էր արտահայտել:
«Դա նորմալ է: Ես ցանկանում եմ, որպեսզի խաղացողները չարություն գան, երբ նրանց փոխարինում են կամ չեն ընդգրկվում մեկնարկային կազմում:
Նրանք պետք է ամբիցիաներ ունենան, խաղալու, թիմին օգնելու և խաղադաշտում մնալու ցանկություն: Դա իմ համար նորմալ իրավիճակ է», ասել է Էմերին: