Բավարական կոնցեռնը գաղտնազերծել է նոր BMW iNEXT էլեկտրական ամենագնացը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Cnet-ը հրապարակել է բավարական հեղինակավոր BMW կոնցեռնի նոր էլեկտրական ամենագնացի՝ BMW iNEXT-ի առաջին լուսանկարները:
Ինչպես նշում է աղբյուրը, այն դեռևս նախատիպն է, որը ներկայացնում է ապագա մոդելների վերաբերյալ տեսլականը:
iNEXT-ի սերիական տարբերակը կթողարկվի 2021թ.-ին:
Նոր ամենագնացը համալրված կլինի էլեկտրական ուժային համակարգով, ինքնակառավարման համակարգով ու մշտապես միացված կլինի համացանցին: