Աշնանը բավարական կոնցեռնը կներկայացնի նոր BMW X7 ամենագնացը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանկֆուրտում աշնանը կայանալիք միջազգային ավտոշոուի շրջանակներում բավարական կոնցեռնը կներկայացնի նոր BMW X7 ամենագնացը:
Ավտոարտադրողի մասնագետները խոստանում են, որ նոր ամենագնացը կլինի շքեղ և հարմարավետ:
Ստանդարտ տարբերակը 7 տեղանոց կլինի:
Փորձագետները կանխատեսում են, որ նոր BMW X7-ը հայտնի և սիրված մեքենան կդառնա ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Չինաստանում և Եվրոպայում:
Նոր ամենագնացը կթողարկվի դիզելային և բենզինի շարժիչներով: