Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջան, հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին
                        Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղ և հանդիպել համայնքի բնակիչների հետ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 
Քննարկվել են գյուղում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները: 
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

